smi24.net
World News in Armenian
Декабрь
2022

Новости за 18.12.2022

Շվեյցարիայում լճի հատակից գողացել են 800 կիլոգրամանոց գունդ՝ լցված ջինով

Tert.am (hy) 

Շվեյցարիայում լճի հատակից գողացել են 800 կիլոգրամանոց գնունդ՝ ներսը ջին լցված։ Այդ մասին գրում է Switzerland Times-ը։ Հրատարակության համաձայն՝ տեղական Ginial ընկերությունը 230 լիտր ջին է լցրել պողպատե գնդի մեջ. գունդն ամրացված է եղել բետոնե հարթակի վրա և 100 օրով իջեցվել է Կոնստանցա լճի հատակը, ինչի արդյունքում խմիչքը պետք է ստանար յուրահատուկ համ։

Նշվում է, որ այս գունդը գողացվել է 23 մետր խորությունից, և այս պահին ոստիկանությունը չգիտի, թե ինչպես է դա տեղի ունեցել։

Կորուստը հայտնաբերվել է այն բանից հետո... Читать дальше...

Մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Azatutyun.am 

Մահացել է Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, հայտնում են Հանրապետական կուսակցությունից: Քաղաքական գործիչը 74 տարեկան էր։ Սահակյանը ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ էր: Խորհրդարանի խոսնակն էր 2014-2017 թվականներին:

Եթե աշխարհը թուլացնի աջակցությունն Ուկրաինային, Պուտինը կօգտագործի ցանկացած զենք. Զելենսկին՝ միջուկային զենքի օգտագործման մասին

Tert.am (hy) 

Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանա միջուկային զենք կիրառել, նա կօգտագործի այն, անկախ նրանից, թե Ուկրաինան ինչ քայլեր է ձեռնարկում։

Ինչպես նշում է ՌԲԿ «Ուկրաինա»-ն՝ այս մասին ասել է երկրի ղեկավար Վլադիմիր Զելենսկին՝ ֆրանսիական TF1 և LCI հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Եթե Պուտինը ինչ-որ պահի որոշի միջուկային զենք օգտագործել, դա կախված չի լինի նրանից, թե արդյոք Զելենսկին ցանկանում է հետ վերցնել Ղրիմ», - ասել է նախագահը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ դա կապված չէ Ուկրաինայի քայլերի հետ։

«Պուտինը... Читать дальше...

Մահացել է Գալուստ Սահակյանը

Mamul.am 

Մահացել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: Նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի...



Կյանքին հրաժեշտ է տվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը

Аравот 

Hraparak.am -ի տեղեկություններով, քիչ առաջ կյանքին հրաժեշտ է տվել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Նա տևական ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից, իսկ վերջին օրերին նրան տեղափոխել էին Գերմանիայի Դաշնություն` բուժման: Այսօր առողջական վիճակը կտրուկ վատացել է, և Գալուստ Գրիգորիչի կյանքը փրկել չի հաջողվել:

«Հետաքրքրական է Բաքվում Սաուդյան Արաբիայի թագավորության այս այցը»․ Տաթևիկ Հայրապետյան

Mamul.am 

Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Սաուդյան Արաբիայի Թագավորության պատվիրակությունը օկուպացված Կովսական է մեկնել Ադրբեջանի...

Բենզեման մերժել է Մակրոնի՝ ԱԱ-ի եզրափակչին նախագահական ինքնաթիռով միասին Կատար մեկնելու առաջարկը. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերը՝ միասին մեկնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակչին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։

Նշվում է, որ Բենզեման Մակրոնի հետ նախագահական ինքնաթիռով Դոհա մեկնելու հնարավորություն ուներ, սակայն նա մերժել է այս առաջարկը։

Բենզեման մրցաշարի մեկնարկից անմիջապես առաջ վնասվածք էր ստացել և չի կարողացել օգնել Ֆրանսիայի հավաքականին Կատարում։

Ուրբաթ Բենզեման Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ «Ինձ դա չի հետաքրքրում» գրառմամբ... Читать дальше...

Միջազգային կոչերն արդյունք չեն տալիս, հակառակը՝ ադրբեջանցիներն ավելի են պնդանում․ Տաթևիկ Հայրապետյան

Аравот 

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ «նախատեսվում է կոնտեյներներ բերել ակցիայի մասնակիցների համար, ովքեր փակել են Լաչինի միջանցքը, քանի որ եղանակային պայմանները գնալով վատանալու են»։ Փաստորեն, միջազգային կոչերն արդյունք չեն տալիս, հակառակը՝ ադրբեջանցիները ավելի են պնդանում՝ շրջափակման մեջ պահելով 120.000 մարդու։

Ընտանեկան օր՝ ֆերմայում. Սերենա Ուիլյամսն Ալեքսիս Օհանյանի և դստեր հետ լուսանկար է հրապարակել

Tert.am (hy) 

Հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հրապարակել է լուսանկար՝ ցույց տալով՝ ինչպես է հանգստյան օրն անցկացնում ընտանիքի հետ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, լուսանկարում 41-ամյա մարզուհին ֆերմայում է՝ ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի և դստեր՝ Օլիմպիա Օհանյանի, ինչպես նաև իրենց շան հետ:

Читать дальше...

Էրիկ Ալեքսանյանը ազատության մեջ է

Mamul.am 

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ իր պաշտպանյալ Էրիկ Ալեքսանյանը ազատության մեջ է։ Փաստաբանը երկու օր առաջ հայտնել էր, որ Էրիկ Ալեքսանյանը ԱԱԾ մեկուսարանից շուտով...

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից (լուսանկար)

Tert.am (hy) 

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ազատ արձակվեց կալանքից։  Այս մասին հայտնում է նրա պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 19–ին Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու` ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարել էր։ ԱԱԾ–ն նախօրին միջնորդություն էր ներկայարցել դատարան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր ԱԱԾ քննիչի միջնորդությունը... Читать дальше...

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

Դեկտեմբերի 18-23-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով: 





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *