Սկիզբը՝ այստեղ: «ԵԱՏՄ-ԵՄ անհամատեղելիության» ռուսական շարունակական թեզը Վերջին շաբաթներին Մոսկվայից հնչած հայտարարությունները ձեւավորում են հստակ քաղաքական շրջանակ. Հայաստանը կանգնած է ընտրության առջեւ՝ խորացնել եվրոպական ինտեգրացիա՞ն, թե՞ պահպանել իր դիրքը Եվրասիական տնտեսական միությունում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը բաց տեքստով հայտարարեց. «Ցանկացած մարդ, որը ծանոթ է Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ