smi24.net
Аравот
Апрель
2018

Новости за 23.04.2018

Վիգեն Սարգսյանը Փաշինյանին սիրողներին հորդորում է հիշել, թե ինչպես էին սիրում ու ատում Տեր-Պետրոսյանին, Դեմիրճյանին

Аравот 

Մի հատ հիշեք, թե ինչպիսի սուլոցներով ենք մենք ճանապարհել Կարեն Դեմիրճյանին 88-ին՝ «Ղարաբաղը գրպանումս է» արտահայտության համար եւ ինչ ոգեւորությամբ ենք հետո իրեն հետ ընդունել եւ Ազգային հերոս ընկալում: Հիշեք, թե ինչ ռեյտինգ ուներ Վազգեն Մանուկյանը, երբ վարչապետ եղած ժամանակ պետք է գնար եւ ինչպես հասարակությունը ձեռքերի վրա պատրաստ էր իրեն հետ բերել 96-ին: Հիշեք Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեյտինգը՝ իր հրաժարականի ժամանակ:

Երթին միացան զինվորական համազգեստով երիտասարդներ

Аравот 

Քիչ առաջ անակնկալ կերպով քաղաքացիների երթին միացան զինվորական համազգեստով շուրջ երկու տասնյակ երիտասարդներ: Այժմ երթն ընթանում է Խանջյան փողոցով: Հարցին՝ իրենք ո՞ր զորամասից են, զինծառայողները չպատասխանեցին, միայն հայտարարեցին, որ իրենք իրենց ժողովրդի հետ են: Նրանք հրահանգ ստացան, որ չպատասխանեն ոչ …

Վիգեն Սարգսյանը պարզաբանում է, թե ինչու ինքը քայլ չի անում եւ լիազորությունները վայր չի դնում

Аравот 

«Անկախ նրանից, թե մենք ինչքան լավ կերեւայինք ինչ-որ մեկի աչքում, եթե անեինք քայլ, ես հուսով եմ, որ իմ հասարակության գերակշիռ մասի համար ես կերեւայի ուղղակի անլուրջ մարդ, որ թողնի ՊՆ-ում իր գործառույթը եւ գնա հրապարակում ինչ-որ բան խոսա»:

Նախադեպը չունեցող ուսանողական երթ Գյումրիում

Аравот 

Քիչ առաջ դարձյալ սկսվեցին փողոցի ցույցերը Գյումրիում: Համատարած դասադուլ է Գյումրիում, մեծ թվով ուսանողներ այժմ երթ են անցկացնում, մտել են կենտրոնական շուկա: Նրանց միացան շուկայի առեւտրականները՝ ծափահարելով ու իրենց ողջույնները փոխանցելով ցուցարարներին: Այժմ ուսանողները շարժվում են դեպի Գյումրիի ավտոկայան: Ամենուր …

«Նա, ով երեկ հանրահավաքում ելույթ ունեցավ, ապրիլյան պատերազմի մասնակից չէր». Վիգեն Սարգսյան

Аравот 

Վիգեն Սարգսյանն ասաց, որ նա զորամասում մարտական հերթապահություն է իրականացրել, առաջնագծում չի եղել եւ մարտական գործողությունների չի մասնակցել. «Բայց ի՞նչ տարբերություն, ենթադրենք, մասնակցել է, ինքն էլ իր կարծիքն ունի»:

Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը

Аравот 

Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են: Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա …

«Պիտի գնանք ոստիկանին ասենք, եթե հարվածում ես, մեզ հարվածիր, բայց չփորձես մեր եղբորը, քրոջը». մեկնարկեց Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ երթը

Аравот 

Տղաները կշարժվեն այն ուղղությամբ, որտեղից ահազանգ ստանան, որ ոստիկանները վատ են վերաբերվում քաղաքացիների նկատմամբ:

«Ես ամեն վայրկյան մտքում աղոթում եմ, որ որեւէ մեկի ոտքը տոռմուզի փոխարեն գազին չսեղմի». Վիգեն Սարգսյան

Аравот 

Ըստ նրա, անընդունելի է, երբ երեխաներին կանգնացնում են հարթակին, որը միտինգի առաջնորդի ու Մոնթե Մելքոնյանի միջեւ զուգահեռներ է անցկացնում: Ըստ նրա,այդ երեխային անգիր սովորեցրել են. «Վատ պրակտիկա կար, երբ երեխաների ձեռներից բռնում էին, ասում էին՝ բալիկ ջան, դե, քֆուր տուր: Մոտավորապես նույն մակարդակից է ու պատիվ չի բերում ոչ մեկին: Երեխաների ներգրավվածությունը կարմիր գիծ է, անթույլատրելի է»:



Վանաձորը գործադուլ է անում

Аравот 

Այսօր վաղ առավոտից Վանաձորի տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ եւ ուսումնական հաստատությունների երեխաներ դուրս են եկել գործադուլ եւ դասադուլ են անում: Նրանք քաղաքի տարբեր ծայրերից երթով շարժվում են դեպի Հայքի հրապարակ: Մեզ հետ զրույցում «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներից նշեցին, որ տնօրինությունն իրենց …

Ստացվել է 151 ահազանգ, գործել է աշխատանքային 10 խումբ, իրականացվել է առանձնազրույց շուրջ 200 անձի հետ, վերացվել է փաստաբանի աշխատանքի խոչընդոտի 9 դեպք

Аравот 

Ապրիլի 22-ին՝ վաղ առավոտից, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները շարունակել են իրականացնել հավաքների և երթերի մշտադիտարկում, այցեր Ոստիկանության բաժիններ, ինչպես նաև բողոքների քննարկում և քաղաքացիների ընդունելություն Պաշտպանի աշխատակազմում: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է հավաքների ու երթերի մասնակիցների, Ոստիկանության բաժիններ բերման …

Բողոքի, ցասման եւ ընդվզման ոչ մեկ արտահայտություն չի կարող ունենալ ազգային ու համամարդկային ավելի մեծ նշանակություն եւ արժեք, որքան Ցեղասպանության դեմ բողոքի մեր համազգային երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Аравот 

Սրբազան նահատակների կտակը վեր է ու պետք է վեր մնա քաղաքական բոլոր նկատառումներից։ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը պարտադրաբար պետք է դառնա ազգի համախմբման եւ վերապրելու կամքի նվիրական հանգրվան։

Տաթեւիկ Էնգել-Մանուկյան. «Ժողովրդի վրա ուժ կիրառելու դեպքում հարցը կբարձրացնեմ միջազգային բարձր ատյաններում»

Аравот 

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի հայուհի տիկինը՝ Տաթեւիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես զավակն եմ մի մարդու, որը 2008 թվականի մարտի 1-ի ծեծվածներից էր… Ես զավակն եմ մի բժշկի, ում «բերանը փակելու» դիմաց առաջարկեցին գլխավոր բժշկի պաշտոն կամ ցմահ …

Դիանա Համբարձումյան. «Պետք է մի կողմ դնել իշխանական ամբիցիաները եւ քայլ անել դեպի ժողովուրդը»

Аравот 

«Մեր երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի համար բոլորս ենք մեղավոր: Հիմա տեղն ու ժամանակը չէ, որ մեկ առ մեկ նշեմ Հայաստանի քաղաքացիներիս` մեծամասնության, ամորֆ քաղաքացիական պահվածքը, քաղաքական գործիչների մեծամասնության տգիտությունն ու կոռումպացված լինելը, մտավորականների և արվեստագետների մեծամասնության ծախու հոգեբանությունը, ժողովրդի մեծամասնության …

Մկրտիչ Մինասյան. «Վտանգավոր վիճակում ենք, պետք է ընդհանուր հայտարարի գալ»

Аравот 

Aravot.am-ը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ ուղի է տեսնում: «Ավելի խելոք մարդիկ ասում են, թե ինչպես կհանգուցալուծվի: Ես լուծում մատնանշել չեմ կարող: Ուղղակի զգում եմ, որ միայն պետք է նստեն ու խոսեն, որ …

Լեւոն Բարսեղյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կկայացնի այսօր

Аравот 

Պաշտպանական կողմը Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով Բարսեղյանի մեղադրանքի հիմքում դրված տեսանյութեր, և դատավոր Արտուշ Գաբրիելյանն այդ միջնորդությունը բավարարել է:

Ձերբակալվել է Տիգրան Ավինյանը

Аравот 

Ապրիլի 22-ի երեկոյան ձերբակալվել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը: Նա կասկածվում է քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ  (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ …

Արա Բաբլոյանը պետք է հանդիպեր «Ելքի» ձերբակալված պատգամավորներին. Փաշինյանը Սեւանի ոստիկանությունում չէ

Аравот 

Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *