Добавить новость
smi24.net
World News
Ноябрь
2017

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Վրաստան Javelin ՀՏԿՀ-ի մատակարարումներին

0

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Վրաստանին 75 միլիոն դոլարով Javelin հակատանկային կառավարվող հրթիռի և արձակման կայանների հնարավոր վաճառքը, մատակարարումների մասին վերջնական որոշումը կկայացնի ԱՄՆ կոնգրեսը: Այդ մասին հայտնել է Պենտագոնի ենթակայության տակ գտնվող՝ անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Համապատասխան առաջարկը փոխանցվել է կոնգրեսին նոյեմբերի 17-ին:


Վրաստանն ավելի վաղ խնդրել է 410 Javelin ՀՏԿՀ-ի և 72 կայանի մատակարարում, պայմանագիրը նաև նախատեսում է առաքում, վերապատրաստում և այլ տեսակի սպասարկում:


«Ենթադրվող վաճառքը կդառնա միջազգային քաղաքականությունում և ԱՄՆ ազգային անվտանգությունում ներդրում Վրաստանի անվտանգության ուժեղացման հաշվին»,- նշվում է գործակալության հաղորդագրությունում:


Պենտագոնում նշել են, որ Javelin համակարգը կուժեղացնի Վրաստանի հնարավորությունները պաշտպանության ոլորտում, բայց միևնույն ժամանակ չի խախտի տարածաշրջանում ռազմական ուժերի հիմնական հավասարակշռությունը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *