Добавить новость
smi24.net
World News
Ноябрь
2017

Զիմբաբվեի նախագահը հրաժարական է ներկայացրել

0
Շուրջ 40 տարի Զիմբաբվեն ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն այսօր երկրի խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»: 


Մուգաբեի նամակը ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, մինչ խորհրդարանը երկրի 93-ամյա ղեկավարի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում: Մուգաբեի նամակը խորհրդարանում ծափերով ու պարերով են ընդունել: 


Իմպիչմենթի պահանջի հիմքում դրվել էին փաստարկներ այն մասին, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ինչպես նաև այն, որ նա ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»: 


Մուգաբեի հրաժարականը տոնում են նաև մայրաքաղաք Հարարեի փողոցներում: 


Մեկ շաբաթ առաջ Զիմբաբվեի բանակը սահմանափակել էր նախագահ Մուգաբեի տեղաշարժի հնարավորությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին նրա հրաժարականը: Ընդվզումները սկսվեցին այն բանից հետո, երբ Մուգաբեն փորձեց չեզոքացնել երկրի հաջորդ նախագահի առավել հավանական թեկնածու Էմերսոն Մնանգագվային և իշխանությունը գրավելու ճանապարհ հարթել իր կնոջ՝ Գրեյսի համար: 














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *