Добавить новость
smi24.net
World News
Январь
2018

Իտալիայում ավիացիայի ոլորտի աշխատակիցները խոշոր գործադուլ են անում

0

Այսօր Իտալիայի ավիաընկերությունների աշխատակիցները խոշոր գործադուլ են անում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 24 ժամ տևողությամբ համազգային գործադուլին միացել է միանգամից մի քանի արհմիություն, որոնց անդամները դժգոհ են ոլորտի ներկայացուցիչների հետ կնքված կոլեկտիվ պայմանագրերի պայմաններից:

Այս գործադուլի պայմաններով մասնակիցները պարտավոր են աշխատանքի անցնել պիկ ժամանակահատվածներում՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:00-10:00 և երեկոյան 6:00-9:00 ընկած ժամերին:

Քաղաքացիական ավիացիայի ազգային ծառայությունը չի հաղորդում չեղարկված չվերթների հստակ թիվը, սակայն հրապարակում է ան չվերթների ցանկը, որոնց այս գործադուլը հաստատ չի վերաբերի: Հիմնականում սրանք միջազգային չվերթներն են և Ապենինյան թերակղզուց իտալական կղզիներ չվերթները:

Alitalia խոշորագույն ավիափոխադրողը հայտարարել է 37 չվերթի չեղարկման մասին և առաջարկել ուղևորներին փոխել տոմսերը կամ փոխհատուցում ստանալ:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *