Ճապոնիայում քաղաքապետի պաշտոնի համար «արհեստական ինտելեկտով ռոբոտի» են առաջադրել
Հայտնի է, որ ապագայում ռոբոտները, հնարավոր է, փոխարինեն մարդկանց տարբեր աշխատանքներ կատարելիս, սակայն դժվար է պատկերացնել, որ դա կլինի քաղաքապետի աշխատանքը:
Այս մասին գրելով՝ Oddity Central-ը ներկայացնում է նմանօրինակ առաջին փորձը, որը տեղի է ունենում Տոկիոյի շրջաններից մեկում, որի քաղաքապետի պաշտոնում մյուս թեկնածուների հետ միասին առաջադրվել է արհեստական ինտելեկտով ռոբոտը:
Արհեստական ինտելեկտով ռոբոտը դեռ օրինական կերպով չի կարող որևէ վարչական պաշտոն զբաղեցնել, սակայն Տամա քաղաքի քաղաքապետի պաշտոնի թեկնածուներից մեկը մտադիր է ընդլայնել արհեստական ինտելեկտի կիրառումը քաղաքային կառավարման գործերում, այդ իսկ պատճառով նախընտրական քարոզարշավին մասնակցում է «ԱԻ քաղաքապետ» անվան տակ:
Ընդհանուր առմամբ, այդ թեկնածուն՝ 44-ամյա Միչիհիտո Մատսուդան, հորդորում է արհեստական ինտելեկտով փոխարինել տարբեր բնագավառների աշխատակիցներին:
Ընտրությունները Տամայում անցկացվելու են ապրիլի 15-ին:
