Добавить новость
smi24.net
World News
Май
2018

Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերի» շրջանակներում միջոցառումները  

0

Մայիսի 18-ին Ֆրանսիայի Կոմպիեյն քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ով իր ելույթում ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձ կատարել պետականաշինության և ապակենտրոնացված համագործակցության բնագավառներում արձանագրված ձեռքբերումներին։

Փառատոնի շրջանակներում կայացել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Առնո Խայաջանյանի «Մենք ենք մեր սարերը» վավերագրական ֆիլմի, Հյուլե Քեշիշյանի «Արցախը 180 վայրկյանում» անիմացիոն ֆիլմի ցուցադրությունները:

Բացման արարողությանը ներկա էին նաև Կոմպիեյնի քաղաքապետ, նախկին սենատոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ  Մարինին, քաղաքային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *