Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

«Շատ բան փոխվեց դեպի լավը»․ Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկյան հանդիպումից հետո ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ բան է փոխվել դեպի լավը»։

«Հանդիպման ընթացքում շատ բան փոխվեց դեպի լավը․․․ Սա լավ մեկնարկ է», - ասել է Պուտինը։


Ի դեպ, Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հուլիսի 16-ի հանդիպումը, հայտարարել է, որ ինքն ու իր ռուս պաշտոնակիցը շատ կարևոր եզրահանգումների են եկել:


«Դա լավ հանդիպում էր: Մենք այնքան շատ բան քննարկեցինք՝ այդ թվում միջուկային զենքի տարածումը, պատերազմին ու խաղաղությանը, տնտեսական ոլորտին, Սիրիային, Ուկրաինային առնչվող հարցեր: Շատ բան է քննարկվել»,-Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:


Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացել է Թրամփի և Պուտինի երկար սպասված դեմառդեմ հանդիպումը։ 

«Ես իրապես հավատացած եմ՝ աշխարհը ցանկանում է, որ մենք «լեզու գտնենք»: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք: Մեր երկրները հարաբերությունների կարգավորման համար մեծ հնարավորություններ ունեն»,-ասել է Թրամփը հանդիպման ժամանակ։ 

Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *