Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

«Մենք Պուտինի հետ շատ կարևոր եզրահանգումների ենք եկել». Թրամփ

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հուլիսի 16-ին Հելսինկիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը, հայտարարել է, որ իր ռուս պաշտոնակցի հետ շատ կարևոր եզրահանգումների է եկել:

«Դա լավ հանդիպում էր: Մենք այնքան շատ բան քննարկեցինք՝ այդ թվում միջուկային զենքի տարածումը, պատերազմին ու խաղաղությանը, տնտեսական ոլորտին, Սիրիային, Ուկրաինային առնչվող հարցեր: Շատ բան է քննարկվել»,-Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների ղեկավարն ընդգծել է, որ հանդիպման վերջում ինքն ու Պուտինը «լավ եզրահանգման են եկել»: Այնուհանդերձ՝ նա որևէ մանրամասն չի ներկայացրել:

Բացի այդ, ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում այս թեմայով ևս գրառում է արել՝ նկատելով, որ երեկվա դեմառդեմ հանդիպումն օգտակար էր ոչ միայն Վաշինգտոնի ու Մոսկվայի, այլև ամբողջ աշխարհի համար:

Հիշեցնենք, որ նախագահների հանդիպումն ընթացել է Հելսինկիի նախագահական պալատում: Այն տևել է ավելի քան 2 ժամ: Հայտնի է, որ հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն էր:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *