Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Արմավիրի մի շարք գյուղերի և Վանաձորի որոշ թաղամասերի ջրամատակարարումն այսօր ժամանակավորապես կդադարեցվի

0

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Այգեշատ, Դաշտ գյուղի՝ իր ամառանոցներով, Բանավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ գյուղերի և  Շահումյանի թռչնաֆաբրիկայի ջրամատակարարումը:

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10։30-18։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի ջրամատակարարումը:
     
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 17-ին ժամը 10։00-22։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝  Վանաձոր թաղամաս-Բուսաբանական փողոցի, Աղաբաբյան և Կարբիշևի նրբանցքների,  Ֆիդայիների փող․  1/5, 8, 45-113, Աղաբաբյան փող․ 7, 5, Լալվար փող․ 13-29/կենտ/, 26-60/զույգ/, Աբովյան փող․92 և 67-99/կենտ/ համարների, 1-ին փակուղու, Նժդեհի փող․ 46, Մյասնիկյան փող․ 47-63 /կենտ/, 72, 74, 76 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *