Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի ֆեյսբուքյան էջը կոտրել են, վարկաբեկող գրառում տեղադրել

0

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են և նրա անունից Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված վիրավորական գրառում արել: 

Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքը Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նա գրել է.

«Հարգելիներ, քիչ առաջ, ամենայն հավանականությամբ տխրահռչակ նախաձեռնության ներկայացուցիչներից ոմն մեկի մոլի ջանքերով, կոտրվել էր իմ ֆեյսբուքյան էջը և ստոր գրառում տեղադրվել:

Ակնհայտ է, որ հատվել են ողջամտության ու բարոյականության բոլոր սահմանները։ Այդ են վկայում նաև մի քանի կեղծ էջերը, որոնց նպատակն է վարկաբեկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Անշուշտ, այդ գրառումը կապ չունի ոչ միայն իմ, այլև եկեղեցու որևէ սպասավորի` սարկավագից մինչև եպիսկոպոս, կամ որևէ հավատավոր հայորդու զգացումների հետ»։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *