Թրամփը համաձայն է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների «խայտառակ ցածր մակարդակի» մասին Պուտինի կարծիքի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տեսակետը ռուս-ամերիկյան հարաբերությունների խայտառակ ցածր մակարդակի մասին: Այդ մասին հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք դեռ երբեք այդքան ցած չէինք գլորվել, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Հնարավոր է՝ մենք վերացրել ենք այդ անկումը, բայց միևնույն է՝ այն պառակտում է առաջացրել, և նախագահ Պուտինն ինձ ասաց այդ մասին»,- նշել է Թրամփը:
Ավելի վաղ Հելսինկիում տեղի է ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումը:
«Առաջին բաներից մեկը, որ նա ինձ ասաց, այն էր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակն իսկական խայտառակություն է, որովհետև մենք սկզբունքորեն կարող ենք շատ լավ բաներ իրականացնել, լինի դա մարդասիրական օգնություն, Մերձավոր Արևելք, թե Սիրիա»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Նա երկկողմ հարաբերությունների վատ վիճակի համար պատասխանատու է անվանել «վհուկների որսը»՝ ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության մասին պնդումների վերաբերյալ հետաքննությունը:
