Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Թրամփը նշել է, որ Պուտինը հելսինկյան հանդիպմանը «շատ ուժեղ էր»

0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում կայացած հանդիպումը, նշել է, որ վերջինս «շատ ուժեղ էր» հանդիպմանը։

«Ես կարծում եմ՝ մենք հրաշալի ժամանակ անցկացրինք», - հավելել է Թրամփը՝ նշելով, որ իր ռուս գործընկերոջ հետ իրենք քննարկել են մի շարք կարևոր հարցեր՝ միջուկային խնդրից մինչև Ուկրաինայի և Սիրիայի հակամարտություններ։

Ըստ ԱՄՆ առաջնորդի՝ ինքն ու Պուտինը կարողացել են գալ կարևոր եզրահանգումների։

Հիշեցնենք, որ նախագահների հանդիպումն ընթացել է Հելսինկիի նախագահական պալատում: Այն տևել է ավելի քան 2 ժամ: Հայտնի է, որ հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն էր:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *