Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Բրազիլիայում առևանգել են Դոնեցկի «Շախտյոր»-ի խաղացող Թայսոնի մայրիկին

0

Բրազիլիայում առևանգել են Ուկրաինայի Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային թիմի բրազիլացի խաղացող Բարսելոս Ֆրեդա Թայսոնի մայրիկին, այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը։

Բարեբախտաբար, իրավապահներին հաջողվել է գտնել ֆուտբոլիստի մորը, դեպքի առնչությամբ ձերբակալվել է 4 կասկածյալ։ Նրանց անուններն ու կնոջն առևանգելու դրդապատճառները դեռևս չեն հրապարակվում։

Նշվում է, որ ֆուտբոլիստի մոր տանն է մոտեցել ավտոմեքենա, նրան հայտնել են, որ իր համար ծաղկեփունջ են առաքել։ Երբ կինը մոտեցել է մեքենային՝ նրան արագ գցել են մեքենայի բեռնախցիկն ու տարել։

Հայտնի է, որ իրավապահները գտել են առևանգված կնոջը տնից 50 կմ հեռավորության վրա, նրա հետ ամեն ինչ կարգին է։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *