Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

«Ժամանակ». Կո­ռուպցիայի դեմ պայքարն անցյալի դեմ ուղղված պայքար է, ջանքի վատնում է անցյալի բացահայտման համար

0

«Կոռուպցիայի դեմ պայ­քարի միջոցով հնարավոր է այնքան գումար հավաքագ­րել, որը կբավականացնի պետության զարգացման համար: Սա նոր իշխանու­թյան մոտեցումն է, որն ար­տահայտվում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Կո­ռուպցիայի դեմ պայքարը, այսպիսով, դարձել է իշխանության դրոշակը, այն ցու­ցանակը, որի տակ փորձ է արվում քողարկել այլ ոլորտներում, ռազմավա­րական հարցերում գործո­ղությունների պակասը կամ բացակայությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր է, չափազանց կարևոր: Այո, դրա միջոցով հնարա­վոր է բյուջե վերադարձնել որոշակի գումար, որի ծավալ­ների մասին իշխանության պատկերացումները չափա­զանցված են թվում: Բայց եթե անգամ դրանք չափազանց­ված չեն, ու եթե անգամ կո­ռուպցիայի դեմ պայքարը երկ­նային մանանա է դառնալու երկրի համար, դա չի կարող փոխարինել պետության զարգացման ռազմավարական ծրագրերին, ինչը մենք տես­նում ենք այսօր:

Բայց ամենակարևորը՝ կո­ռուպցիայի դեմ պայքարը, այդ երևույթի փիլիսոփայությունն անցյալի դեմ ուղղված պայքար է, դա ջանքի վատնում է անցյալի բացահայտման վրա: Այո, դա ևս կարևոր է, բայց իր մեջ, խոստովանենք, չի պարունակում ստեղծարարություն, չի պարունակում նոր միտք, նոր գաղափար, նոր հայեցակարգ: Մինչդեռ նոր Հայաստանը, թավշյա հեղափոխություն ապ­րած Հայաստանը պետք է որ դառնար ամենայն նորի, ստեղ­ծագործի, արարման Հայաստան, նոր մոտեցումների, նոր գաղափարների գեներացման տիրույթ, որը ծառայելու էր նոր երկրի կերտմանը, նոր հարա­բերությունների արմատավոր­մանը, նոր մշակույթի ու նոր կենցաղավարության ներդր­մանը:

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ այսօր վարվող ձևով ու բո­վանդակությամբ, ոչ միայն նման հնարավորություն չի, այլ այն վատնում է պետության ջանքը, ռեսուրսը անցյալի, այո´, մութ անցյալի բացա­հայտման վրա, որը կարևոր լինելով հանդերձ՝ որոշակիո­րեն նորի արարմանը խոչըն­դոտող գործընթաց է: Պետության ռեսուրսները, հատկապես մարդկային ռե­սուրսները սահմանափակ են, շատ հաճախ՝ աղքատիկ, ինչը մենք տեսնում ենք նոր նշա­նակումներում գրեթե ամեն օր: Ու ահա այդ աղքատիկ ռե­սուրսները, փաստորեն, առա­վելապես ուղղվում են կոռուպ­ցիայի դեմ պայքարին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *