Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Ով չի ալարում, հայտարարում է, որ Գյանջայում տեղի ունեցածն օտարերկրյա թշնամիների, հայամետ ուժերի, ընդդիմության ձեռքի գործն է. «Թուրան»

0
Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող պաշտոնական լրատվամիջոցները վերածվել են հարթակի, որից տարատեսակ փորձագետներ ու քաղաքագետներ կիսվում են Գյանջայում հուլիսի 3-ին և 10-ին տեղի ունեցած իրադարձությունների պատճառների բացահայտումներով:


«Ով չի ալարում հայտարարում է, որ այդ բողոքի ակցիաները օտարերկրյա թշնամիների, հայամետ ուժերի և ծայրահեղական ընդդիմության ձեռքի գործն է», - գրում է «Թուրան» գործակալությունը:


Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում բախումները սկիզբ առան հուլիսի 10-ի երեկոյան: Այդ օրը մոտ 200 մարդ էր հավաքվել Գյանջայի կենտրոնական հրապարակում` քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ զինված հարձակման հեղինակ Յունիս Սաֆարովին աջակցություն հայտնելու նպատակով:


Վելիևի դեմ մահափորձ էր իրականացվել հուլիսի 3-ին, նաև նրա թիկնապահը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:


Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանների և ցուցարարների միջև բախումներով, որի ժամանակ սպանվել է երկու բարձրաստիճան ոստիկան։ Պաշտոնական Բաքուն շտապել է հայտարարել, որ տեղի ունեցածը ծայրահեղ իսլամիստների կազմակերպածն է։


«Թուրան» անկախ պարբերականը փոխանցում է, որ ամենաբարձր մակարդակներով հնչում են տեղի ունեցածի ամենաանհավանական պատճառներ ու մեղավորներ, սակայն հիմնականում առանց ապացույցների:


Ինչպես գրում է լրատվամիջոցը՝ պետական կառույց հանդիսացող Ադրբեջանի մամուլի խորհրդի ղեկավար Աֆլատուր Ամաշովն, օրինակ, հայտարարել է, որ Գյանջայի իրադարձությունները թշնամու պատասխանն էր Հայաստանը շրջանցող TANAP գազատարին:


Ոմանք պնդում են, որ տեղի ունեցածի հետևում կանգնած են կրոնական ծայրահեղականները, ովքեր ուղղորդվում են արտերկրից:


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը մեղադրանքների սլաքն ուղղել է բարեկամ Ռուսաստանի կողմը, սակայն չի հիմնավորել, թե Մոսկվայի ինչին էր պետք Գյանջայում քաոս առաջացնելը:


Մինչդեռ, ինչպես նկատում է «Թուրան» գործակալությունը, Ադրբեջանի պատկան մարմինները լուռ են և չեն շտապում ներկայացնել Գյանջայում տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների հետ կապված ապացույցներ: Փոխարենը՝ երկրի տարբեր քաղաքներում և շրջաններում ուժեղացվում են անվտանգության միջոցառումները, ոստիկանությունը թույլ չի տալիս մարդկանց հավաքվել:


Սումգայիթում ոստիկանությունն ու հատուկ ջոկատայինները կիրակի օրն ամբողջությամբ փակել են քաղաքային վարչակազմի դիմացի հրապարակը, որտեղ նաև ռազմական տեխնիկա է տեղադրվել:


«Թուրան»-ի փոխանցմամբ՝ այստեղ իշխանությունները սրճարանների և խանութների սեփականատերերին հրամայել են ժամանակավոր փակել օբյեկտները՝ մարդկանց կուտակումներից խուսափելու համար:














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *