Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Այսօր և վաղը՝ անձրևներ, օդի ջերմաստիճանը մինչև շաբաթավերջ կբարձրանա 6-8 աստիճանով

0
Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, հուլիսի 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, հուլիսի 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:


Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:


Երևանում այսօր կեսօրից հետո սպասվում է, հուլիսի 18-ին, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Նույն աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են՝ բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհի, որի 24-րդ կիլոմետրի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով հուլիսի 6-ից փակ է մոտ մեկ ամսով: Այս ճանապարհի 11-12-րդ կմ հատվածն էլ երկկողմանի երթևեկելի է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անցած ամիս տեղի ունեցած հենապատի փլուզման հետևանքով:


Հունիսի 30-ից միակողմանի փակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կիլոմետրի մոտ 200 մետր հատվածը՝ կատարվում են շինարարական աշխատանքներ:


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


 














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *