Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին ծննդյան առթիվ

0

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորել է վաստակաշատ ակնաբույժ Ալեքսանդր Մալայանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է.

«Հարգարժան պրոֆեսոր Մալայան,

սիրելի բարեկամ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ և մաղթում ամենայն բարիք:

Այս օրը հերթական առիթ է հետադարձ հայացք նետելու Ձեր անցած երկար ճանապարհին ու վերարժևորելու Ձեր մեծ վաստակը հայաստանյան ակնաբուժական դպրոցի զարգացման գործում:

Առավել քան ուրախ եմ, որ Դուք կարողացաք աչքի վիրաբույժի նուրբ, դժվարին աշխատանքն ու տասնամյակների գիտամանկավարժական գործունեությունը զուգակցել բժշկական գործի կազմակերպման հետ և շարունակեցիք հազարավոր մարդկանց տեսողություն, երջանկություն ու աչքի լույս պարգևել:

Եվ «աչքի լույսի» մասին ժողովրդական ամեն ինչ ասող օրհնանքը փոխադարձում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին, Ձեր ղեկավարած բժշկական կոլեկտիվին ու ակնկալում, որ Ձեր աշակերտների միջոցով հայ ակնաբուժական դպրոցը դեռ վստահորեն կհաղթահարի շատ ու շատ բարձունքներ:  

Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն, ընտանեկան երջանկություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ»:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *