Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

ԱԺ-ում քննարկվում են ԸՕ բարեփոխումները, օրակարգում ընտրակարգի մոդելն է (ուղիղ)

0

Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը: Այսօրվա նիստում քննարկվում է ընտրակարգի մոդելը։

Նշենք, որ օրենսդիր մարմնում գործող այս աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական 4 ուժերը՝ յուրաքանչյուրը 3-ական ներկայացուցչով:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից ներկայացված են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը:  «Ելք» խմբակցությունից քննարկմանը մասնակցում են Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը, Գրիգորի Դոխոյանը: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունից էլ ներկայացված են Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը, Լուսինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ բացի այս աշխատանքային խումբն իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *