Corriere dello Sport. Գոլովինի տեղափոխությունը «Չելսի» կհայտարարվի 72 ժամվա ընթացքում
ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդ Գոլովինը մոտ ժամանակներս կտեղափոխվի «Չելսի», հայտնում է «Corriere dello Sport»-ը:
Լոնդոնյան ակումբը ամենամեծ շանսերն ունի ռուս կիսապաշտպանին ձեռք բերոլւ համար: Պարբերականը նշում է, որ Գոլովինի տրանսֆերի մասին կհայտարարվի առաջիկա 72 ժամվա ընթացքում: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Մոնակոն» պաշտոնական առաջարկ է արել ԲԿՄԱ-ին Գոլովինի տրանսֆերի համար:
Գոլովինի ծառայություններով հետաքրքրված էր նաև Թուրինի «Յուվենտուսը», սակայն ռուսական և իտալական ակումբները չկարողացան ընդհանուր հայտարարի գալ տրանսֆերի արժեքի հետ կապված:
