Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Թրամփն արհամարհել է իր խորհրդականների խորհուրդները Պուտինի հետ հանդիպմանն ավելի կոշտ դիրքորոշում դրսևորելու վերաբերյալ. Washington Post

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արհամարհել է վարչակազմի աշխատակիցների խորհուրդները Հելսինկիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ավելի կոշտ դիրքորոշում դրսևորելու վերաբերյալ, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրների:

Թերթի տվյալներով՝ հանդիպումից առաջ ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները Թրամփին Պուտինի հետ բանակցություններում ավելի կոշտ դիրք բռնելուն ուղղված 100 էջ ծավալով նյութեր են ներկայացրել, սակայն նա արհամարհել է դրանց մեծ մասը: Ինչպես հայտարարել է աղբյուրը, Թրամփի հայտարարությունները «շատ ուժեղ հակասել են պլանին»:

Հիշեցնենք, որ Հելսինկիում նախօրեին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հանդիպման արդյունքներով նրանք հայտարարել են երկու երկրների հարաբերությունների բարելավման հարցում շահագրգռվածության մասին:

Թերթի երկրորդ աղբյուրի խոսքով՝ խորհրդականները դիտարկել են Ղրիմի և ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետ կապված հարցերը, բայց Թրամփն «ընթացքում որոշել է ինքնուրույն գործել»:

Թերթը նաև հայտնում է, որ վարչակազմից պաշտոնյաների խոսքերով՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն նույնպես խորհուրդ են տվել Թրամփին Ռուսաստանի նախագահին ավելի խիստ վերաբերվել:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *