Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Փարիզը փակում է առևտրի ներկայացուցչությունը Մոսկվայում

0
Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հայտնել է, որ փակում է առևտրի ներկայացուցչությունը, քանի որ Ռուսաստանի կառավարությունն օրեցօր ստեղծում է դրա աշխատանքը խոչընդոտող նոր բարդություններ:


«Աշխատանքային պայմաններն անցած ամիսներին էապես վատթարացել են, ռուսական կողմը սառեցրել է «Գործարար Ֆրանսիա» կառույցի ռուսական գրասենյակի բանկային հաշվեհամարները, չնայած դրանք պետք է պաշտպանված լինեն դիվանագիտական հարաբերությունները կարգավորող Վիեննայի կոնվենցիայով», - հայտարարել է  դեսպանությունը:


Ըստ ֆրանսիական կողմի, Ռուսաստանն արտաքսել է «Գործարար Ֆրանսիա» ներկայացուցչության տնօրենին: Վերջինս Ռուսաստանից արտաքսված ֆրանսիացի 4 դիվանագետներից մեկն էր:


Մոսկվան նրանց արտաքսել է ի պատասխան արևմտյան երկրներից մեծ թվով ռուս դիվանագետների արտաքսելու որոշման, որն ընդունվել է Անգլիայում Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլիային «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով թունավորելու կապակցությամբ:


 


 














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *