Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

«Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի «Բոինգ»-ը ոչնչացնելու համար»․ Պորոշենկո

0
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկվի 2014 թվականի այս օրը Դոնբասի օդային տարածքում մալայզիական «Բոինգ»-ը խոցելու համար, ինչի հետևանքով 298 մարդ է զոհվել:


Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան անհրաժեշտ աջակցություն է տրամադրում քննիչներին:


Ամստերդամից Կուալա Լումպուր MH17 չվերթն իրականացնող «Բոինգ»-ը խոցվել է «Բուկ» տեսակի հրթիռով և վայր է ընկել Դոնբասի շրջանում:


Հետաքննությունն իրականացնող միջազգային քննչական խումբը, որի կազմում են Ավստրալիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Մալայզիայի և Ուկրաինայի փորձագետները, հանգել է այն եզրակացության, որ «Բուկ» հրթիռը արձակվել է ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից:


Ըստ քննիչների, այն պատկանել է Ռուսաստանի զինված ուժերի 53-րդ հակաօդային պաշտպանության բրիգադին և Դոնբաս է բերվել ու ռուսամետ անջատականներին է փոխանցվել Ռուսաստանի տարածքից:


Ռուսաստանը կտրականապես հերքում է «Բոինգ»-ի ոչնչացմանը իր առնչությունը:


Այս տարվա հունիսի վերջին Եվրոպական միությունը Մոկսվային կոչ է արել ընդունել պատասխանատվությունը «Բոինգ»-ի կործանման հարցում և համագործակցել քննիչների հետ «ճշմարտությունը, արդարությունը և պատասխանատվությունը հաստատելու համար»:


Եվրամիությունը հերթական անգամ երկարաձգել է Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ 2014 թվականին սահմանած պատժամիջոցները:


Ուկրաինայի արևելքում համակարտության ընթացքում սպանվել է ավելի քան 10 հազար 300 մարդ:


Եվրամիությունը հայտարարել է, որ պատժամիջոցները կմնան ուժի մեջ, քանի դեռ կողմերը չեն կարգավորի հակամարտությունը Մինսկի համաձայնագրով նախատեսված եղանակով:


 


 














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *