Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Rolls Royce-ը թռչող տաքսի է ստեղծում (տեսանյութ)

0

Լյուքս դասի մեքենաների արտադրությամբ զբաղվող Rolls Royce ընկերությունը հաստատել է, որ աշխատում է թռչող տաքսու ստեղծման ուղղությամբ, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ ուշագրավ մոդելը կարող է ներկայացվել 2020 թվականից հետո:

Հատկանշական է, որ տաքսին կկարողանա վերելք ու վայրէջք կատարել ուղղահայաց դիրքով:
Հիբրիդային փոխադրամիջոցը նախատեսված կլինի առավելագույնը 5 ուղևորի համար:

Այն կզարգացնի առավելագույնը 400 կմ/ժ արագություն: Հայտնի է, որ թռչող տաքսին կկարողանա անցնել մինչև 800 կմ տարածություն:

Աղբյուրը նկատում է, որ թռչող մեքենաների կոնցեպտով հետաքրքրված են նաև Airbus, Uber ու մի շարք այլ ընկերություններ:

 















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *