Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Գործող ընտրակարգը հանգեցրեց տարածքներում միլիարդատերերի և քաղաքական գործիչների միջև մրցակցությանը. Է. Մարուքյան (տեսանյութ)

0

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի քննարկմանը ժամանակագրորեն հետ գնաց ու ՀՀ-ում գործող համամասնական ընտրական կարգի պատմությանը հիշեց: Նա նշեց, որ ինչ հիշում է, ընդդիմությունը միշտ կողմ է եղել համամասնական ընտրակարգին, իսկ արդեն 2015 -2016 թթ., երբ փոփոխեցին Սահմանադրությունը, իշխանությունը հայտարարեց, թե բավարարել է ընդդիմության ցանկությունը:

«Սակայն հետո ԸՕ-ով ամրագրվեց համամասնականի մի տարատեսակ, որի մասին առաջիններից եմ ասել, որ սա մեզ վատ տեղ է տանում: Այն ժամանակն էլ մանրամասն ներկայացրել էի, թե ինչ է լինելու և այդպես էլ եղավ: Այսինքն՝ գործող ընտրակարգը, որը նախատեսում է տարածքային ցուցակներով ընտրություն, հանգեցրեց նրան, որ տարածքներում մրցակցություն էր ընթանում միլիարդատերերի և քաղաքական գործիչների միջև, դրա արդյունքում քաղաքական գործիչները հայտնվել էին ծանր իրավիճակում»,- ասաց նա:

Մարուքյանը շեշտեց, որ շատ դժվար էր նախկին պայմաններում քաղաքական խոսք տեղ հասցնել, քանի որ գաղափարների պայքար տեղի չէր ունենում: Ըստ նրա՝ այսօրվա կառավարությունն առաջարկում է անցնել այն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է:

«Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն՝ վտանգը, որ կունենանք երևանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաև կուսակցության ներսում»,- շարունակեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը, խոսելով ՀՅԴ առաջարկի մասին, այսինքն՝ ընտրությունների գնալ բաց ցուցակներով, ասաց, որ լավ տարբերակ է, քանի որ խոսքը թեկնածուների ռեյտինգավորման մասին է հանրապետության տարածքով մեկ:

«Մենք կարող ենք բոլոր տարբերակները քննարկել, բայց այսօրվա գործող ընտրակարգը վատն է»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը:


Ի վերջո, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի առաջարկով որոշվեց առաջիկա ուրբաթ օրը ևս մեկ քննարկում նախաձեռնել, որի ժամանակ արդեն իսկ միայն խորհրդարանական ուժերը կքննարկեն նախապես ներկայացված գրավոր առաջարկները: Այդ ամենից հետո խորհրդարանական ուժերի կոնսենսուսային որոշումը փաստաթղթի տեսքով կներկայացնեն Կառավարության համապատասխան հանձնաժողովին:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *