Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Թուրքիան դադարեցրել է երկիր ժամանող սիրիացի ներգաղթյալների գրանցումը․ Human Rights Watch

0

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգել է, որ Թուրքիան սկսել է չգրանցել երկիր ժամանող սիրիացի նոր ներգաղթյալներին։

Կազմակերպության պաշտոնական կայքում նշվում է, որ չհաշված որոշակի բացառությունները՝ Թուրքիայի իշխանությունները փաստացի դադարեցրել են պաշտոնապես գրանցել երկիր ժամանած սիրիացիներին։

HRW-ն մտահոգություն է հայտնել, որ նման քայլը կարող է հանգեցնել Թուրքիայից սիրիացի ներգաղթյալների ապօրինի արտաքսմանը, նրանց հասանելիք առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկվելուն ու անգամ՝ բռնի կերպով Սիրիա վերադարձվելուն։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է նաև սիրիացի ներգաղթյալների կարիքները հոգալու համար Եվրամիության տրամադրած 3 մլրդ եվրո օգնության մասին։

Ըստ HRW-ի՝ Եվրոպայի իրական նպատակն է միմիայն արգելակել սիրիացի ներգաղթյալների՝ Թուրքիայից ԵՄ տարածք հասնելը, ինչի պատճառով էլ նրանք հաճախ աչք են փակում ներգաղթյալների հանդեպ Թուրքիայի իշխանությունների արած անընդունելի քայլերի կամ այդ երկրում բնակվող սիրիացիների կրած դժվարությունների ու արժանացած վատ վերաբերմունքի հետ կապված խնդիրների վրա։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *