Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Ուկրաինական հեռուստաալիքը սխալմամբ Պուտինին Ուկրաինայի նախագահ է անվանել

0

Ուկրաինական «Еспресо» հեռուստաալիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սխալմամբ Ուկրաինայի նախագահ է անվանել։ Վրիպակը հայտնվել է հեռուստաալիքի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված լուրի անոնսում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացել է նախատեսվածից կես ժամ ուշ», - գրված է եղել հրապարակման մեջ։


Հետաքրքրական է, որ բուն լուրի տեքստում սխալն առկա չի եղել։

Սոցցանցի էջի հետևորդները միանգամից նկատել են սխալն ու շտապել կատակել այդ առնչությամբ։ Շատերը նշել են, որ «Еспресо»-ն նման սխալի համար այժմ ստիպված է լինելու պատասխան տալ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *