Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Ագարակում խմելու ջրի ծորակներից գորշ գույնի ջուր է հոսում․ «Վեոլիա ջուր»-ից վստահեցնում են՝ խնդրին ծանոթ չեն, վաղը կլինեն համայնքում

0

Սյունիքի մարզի Մեղրիի տարածաշրջանի Ագարակ քաղաքի բնակարանների ծորակներից գորշ գույնի ջուր է հոսում: Այս մասին փաստում են ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված տեսանյութերը: Մեղրի քաղաքի բնակիչները ևս Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ նույն գույնի ջուր հոսում է նաև իրենց ծորակներից: Այստեղ ենթադրում են՝ ջուրն աղտոտվում է ջրագծերի վնասված լինելու պատճառով, ջրագծերի վնասված մասերից խմելու ջրին խառնվում է ճահճինը, և այդ ջուրը մատակարարվում է  համայնքի բնակիչներին:

Tert.am-ը խնդրի պարզաբանման համար դիմեց «Վեոլիա ջուր» ընկերության «Մեղրի» տեղամասի շահագործման բաժնի պետ Արծրուն Հարությունյանին: Նա նշեց, որ իրենք տեղեկացված էին Մեղրի քաղաքում խմելու ջրի հետ կապված խնդրին, Ագարակում ծորակից հոսող ջրի մասին տեղեկատվություն չունի:

«Մեղրիում է վթար եղել, այդպես մեծ վթար չէր, պարզապես փականը փոխեցինք, հետո, որ ջուրը տվեցինք, խողովակը ողողեց,  խողովակի ներսի պատերից է աղտոտվել ջուրը, ուրիշ ոչ մի վտանգավոր բան չկա»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ խնդիրն արդեն լուծել են:

Ագարակում ծորակից հոսող ջրի մասին  էլ  ասաց, որ վաղն առավոտյան կներկայանան համայնք՝ հասկանալու խնդրի էությունը: «Լաբորատորիայի միջոցով ստուգումներ կկատարենք: Եթե նորմալ լինի, ապա լավ է, իսկ եթե ոչ, ապա խնդրի լուծման համար ճանապարհ պետք է գտնենք»,- ասաց նա:

Արծրուն Հարությունյանը նաև չհամաձայնեց ենթադրությունների հետ, որ Մեղրիում ջուրն աղտոտվում է վնասված խողովակների պատճառով, որն անցնում է ճահճով: «Անցած տարի ճահճի հատվածով անցնող խողովակները վերանորոգվել են, նման խնդիր չկա»,- ասաց նա:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *