Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել երկու հույն զինվորականներին

0

Թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել երկու հույն զինվորականներին, որոնք ամիսներ առաջ մոլորվել ու սխալմամբ անցել էին թուրք-հունական սահմանը, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։

Հայտնի է, որ այս տարվա մարտի 1-ին թուրքական սահմանը հատած հույն զինվորականներ Անգելոս Միտրետոդիսն ու Դիմիտրիս Կուկլազիսը կշարունակեն մնալ թուրքական Էդիրնե նահանգի բանտում։

Զինվորականների փաստաբանները, սակայն, պնդել են, որ Միտրետոդիսն ու Կուկլազիսը սահմանը հատել են ոչ դիտավորյալ կերպով և որ նրանց առաջադրված լրտեսության մեղադրանքն անհիմն է։

Նշվում է, որ զինվորականները կրկին դատարանի առաջ կկանգնեն 30 օր անց։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ էր արել Թուրքիային ազատ արձակել հույն զինվորականներին։

Հունաստանի կառավարության խոսնակ Դիմիտրիս Ցանակոպուլոսն էլ հայտարարել էր, որ Թուրքիան այլևս «հատում է թույլատրելի գիծը»՝ շարունակելով հրաժարվել վերադարձնել թուրք-հունական սահմանը հատած երկու հույն զինվորներին։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *