Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք. Պուտին

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չափազանց բացասաբար կվերաբերեր Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այդ մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:

«Չափազանց բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես նա կվերաբերեր դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը:

Նրա խոսքով՝ «հնարավորություն կա աշխատելու անմիջապես այդ երկրների հետ երկկողմ ձևաչափով»:

«Երբ Խորհրդային Միությունը դուրս էր հանում իր զորքերը Գերմանիայից, մեզ խոստացան, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք»,- հիշեցրել է ՌԴ նախագահը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանն անպայման կդառնա կազմակերպության անդամ:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *