Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

«Ես հրաժարական չեմ տալիս». Ռուբեն Հայրապետյան

0
«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», - այսօր հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ ֆեդերացիայի գործկոմի նիստից հետո լրատվամիջոցների հետ զրույցում:


Ըստ Armsport-ի, դիտարկմանը, թե որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի ապագա նախագահ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը, Հայրապետյանն այսպես է արձագանքել. - «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»:


Հայրապետյանը նշել է, որ Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ինքը պայքարում է պայմանավորված խաղերի դեմ: «Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է», - ասել է Հայրապետյանը:


Մամուլում այսօր տեղեկություններ էր տարածվել, որ հրավիրվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր մարմնի արտահերթ նիստ, ու Ռուբեն Հայրապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:


Ֆեդերացիայի մամուլի խոսնակ Տիգրան Իսրայելյանն «Ազատության» հետ զրույցում հերքել էր հրաժարականի մասին լուրերը։


 














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *