Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Պետությունը պետք է ունենա մշակութային ռազմավարություն, քաղաքական հեռանկար, իսկ մշակույթը պետք է հեղափոխվի. քննարկում

0

ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, ճարտարապետ Միսակ Խոստիկյանը, «Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը,  նկարիչ Սամվել Սաղաթելյանն այսօր մասնակցեցին «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանը:

Լիլիթ Մակունցը նախ կարևորեց, որ առաջնահերթ է մրցակցային, թափանցիկ հավասար դաշտի ապահովումը: «Այս 2 ամսում հասկացել եմ, որ դա է խնդիրը, որ շատ արվեստագետների, մշակութային գործիչների պակաս ունենք»,-ասաց նա և նաև նշեց,  որ կարևոր են հանրային քննարկումները, լուծումները ներքևից վերև փնտրելը:

Նախարարն ասաց, որ Մշակույթի նախարարությունում մի շարք քաղաքական ուղեգծեր են մշակել, որոնց շուրջ պետք է ձևավորվի ռազմավարությունը: Նա կարևորեց մշակույթ-կրթություն կապի վերականգնումը, որը խզվել է: Այսպիսով, այդ ուղեգծերից են պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, ստեղծարարության, նորարարության խթանումը, ապակենտրոնացումը և նաև համաչափ զարգացումը համայնքներում: «Մշակութային կյանքը չպետք է կենտրոնացած լինի միայն մայրաքաղաքում: Այնպիսի մարմին պետք է ստեղծվի, որ անկախ նախարարի քաղաքական իրավիճակի փոփոխությունից հստակ պատկերացում ունենա, թե ինչպիսի քայլերով պետք է շարժվենք»,-ասաց նա և նշեց, որ աշխատանքներ են տանում նախարարին կից խորհրդի ստեղծմամբ, որտեղ բոլոր ոլորտներից պետք է ներգրավված լինեն անձինք:

Վիոլետ Գրիգորյանը նախ իր գոհունակությունը հայտնեց, որ մշակույթի նախարարը երիտասարդ, տաղանդավոր խելացի կին է, սակայն նշեց, որ պետք է սկզբունքորեն բացառել  մրցակցային բառը մշակույթից: «Պետությունը պետք է ունենա տեսլական, քաղաքական հեռանկար մշակույթի, արվեստի զարգացման համար»,-ասաց նա:

Նա կարևորեց քննարկումներ կազմակերպելը և ասաց, որ իրենք առաջարկներ ունեն, որոնք նույնիսկ գումար չեն պահանջում:

Միսակ Խոստիկյանը նշեց, որ իշխանությունից ակնկալիքը ձևաչափերի, հարթակների, արարողակարգերի ստեղծումն է և ոչ թե բովանդակային խոսակցությունը: «Բուն ստեղծագործական հարցեր չպետք է գրվեն կոնտեքստների մեջ, որոնք շատ լայն են»,-ասաց նա: Ըստ վերջինիս՝ արվեստի դեպքում որակ բառն օգտագործելի չէ, իսկ մշակույթի դեպքում հնարավոր է:

Սամվել Սաղաթելյանը նշեց, որ մշակույթը և արվեստը պետք է տարանջատել, քանի որ արվեստը գալիս է խախտելու մինչ այդ հաստատված մշակույթը: «Արվեստի մեջ է հեղափոխությունը: Արվեստն իմ սկզբունքներում առաջնային է, մշակույթը ստեղծվում է դրանից հետո, դրա հիմքի վրա»,-ասաց նա:

Արայիկ Մանուկյանը նշեց, որ պետք է հեղափոխություն ունենալ մշակույթում: «Եթե չունենանք մշակույթում հեղափոխություն, ունենանք 15-րդ, 20-րդ նախարար,  ոչ մեկը գոհ չի լինի, որովհետև խնդիրը նախարարի մեջ չէ: Հեղափոխությունը մշակույթում պետք է արտահայտված լինի մշակութային քաղաքականության մշակմամբ»,-ասաց նա և կարևորեց երկրում մշակութային ռազմավարություն ունենալը, որից պետք է բխեն օրենքները:

Ըստ նրա՝ պետք է պետությունը իմանա՝ ուր է տանելու հասարակությանը: «Ամենագլխավորը մշակութային կրթությունն է»,-ասաց նա:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *