Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի թ.135 դպրոցի աշակերտներին

0

Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Երևանի թ.135 դպրոցի մի խումբ աշակերտների` առաջնորդությամբ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

«Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց պատանիներին` ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական սրբավայր նրանց այցի առիթով:

Փոքրիկ ուխտավորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը պատգամեց միշտ և ամենուր աղոթել` իրենց սրտում պահելով Սուրբ Էջմիածինը և նվիրական սրբությունները, որոնք հայ ժողովրդին ամրություն, ուժ և օրհնություն են պարգևել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը բերեց Արժանապատիվ Տեր Նորայր քահանային` նվիրյալ ծառայության համար»,-ասվում է հաղորդագրությունում:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *