Բրիտանացի պահպանողականները պահանջում են Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնել
Բրիտանացի պահպանողականները պահանջում են ընտրական համակարգի բարեփոխում կատարել և կրկին բարձրացնում են Brexit-ի մասին երկրորդ հանրաքվեի անհրաժեշտության հարցը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, դրա համար պատճառ է դարձել Մեծ Բրիտանիայում 2016-ին կայացած հանրաքվեին ընդառաջ ԵՄ կազմից դուրս գալու քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին հետաքննության արդյունքների հրապարակումը:
Ավելի վաղ երկրի ընտրական հանձնաժողովը տեղեկացրել էր, որ էական ապացույցներ է գտել Brexit-ի առաջատար կողմնակից Vote Leave կազմակերպության և BeLeave խմբի միջև համատեղ աշխատանքի մասին: Հայտնի է դարձել, որ Vote Leave-ը շուրջ 500 000 ֆունտ ստերլինգով գերազանցել է քարոզարշավի ծախսերի օրինական սահմանային շեմը:
Համայնքների պալատի առողջապահության հարցերով հանձնաժողովի ղեկավար, Պահպանողական կուսակցության բարձրաստիճան անդամ Սառա Ուոլասթոնը հայտարարել է, որ ընտրական հանձնաժողովի զեկույցը բացահայտել է կանխամտածված խարդախությունը, և իրենք վստահ չեն, որ հանրաքվեն անցկացվել է բոլոր կանոնների պահպանմամբ:
