Բաֆետը մոտ 3,5 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը
Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆետը իրեն պատկանող Berkshire Hathaway ներդրումային ընկերության բաժնետոմսերով 3,4 միլիարդ դոլար է նվիրաբերել հինգ հիմնադրամներին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Berkshire Hathaway ընկերության մամուլի ծառայությանը:
Նվիրատվություններ են ստացել Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, միլիարդատիրոջ կնոջ՝ Սյուզան Թոմփսոն Բաֆետի հիմնադրամը, նրա դստեր՝ Սյուզան Բաֆետի կառավարած Շերվուդի հիմնադրամը, Հովարդ Բաֆետի հիմնադրամը և միլիարդատիրոջ որդու NoVo հիմնադրամը:
Այսօրվա դրությամբ Բաֆետի նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 31 միլիարդ դոլար:
Հաղորդագրությունում նշվում է, որ Բաֆետը մտադիր է ուղղել Berkshire-ի իրեն պատկանող բոլոր բաժնետոմսերը բարեգործության ամենամյա նվիրատվությունների միջոցով:
