iPhone-ը երկու օր մնացել է օվկիանոսի հատակին ու շարունակել է աշխատել
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone 7 Plus սմարթֆոնը 2 օր շարունակ գտնվել է օվկիանոսի հատակին, սակայն այդ ընթացքում ոչ միայն շարքից դուրս չի եկել, այլև պահպանել է լիցքավորումը:
Ինչպես նշում է life.ru-ն, օվկիանոսի հատակին ընկած հեռախոսը գրավել է բրիտանացի ջրասուզորդ Քերիս Հերսիի ուշադրությունը, քանի որ դրա էկրանին լույս է թրթռացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինը հեռախոսը գտել է Դորսեթի ափի մոտ: Ցամաք հանելուց հետո նա հեռախոսը չորացրել է, ինչից հետո պարզվել է, որ գարջեթը ոչ միայն աշխատում է, այլև ունի 84% լիցքավորում:
Հեռախոսի կոնտակները բացելուց հետո բրիտանուհին պարզել է՝ ով է դրա տերը: Հայտնի է, որ սմարթֆոնը պատկանել է Կանադայի մի բնակչի, որը հեռախոսը կորցրել էր Լա Մանշի ափին հանգստանալու ժամանակ:
Արդյունքում ջրասուզորդուհին հեռախոսը փոստով նրան է ուղարկել:
