Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Արցախի զորամասերից մեկում որոտացած պայթյունի մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը երևակայության արգասիք է. ՊԲ

0

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դա հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *