Գիտնականները հայտնաբերել են մարդկությանը հայտնի հնագույն հացի մնացորդները
Կոպենհագենի համալսարանի գիտնականները Հորդանանում հնագիտական պեղումների ժամանակ նախապատմական հացի ածխացած մնացորդներ են հայտնաբերել:
Ինչպես ներկայացնում է Washington Post-ը, գտածոյի տարիքը գնահատվում է ավելի քան 14 000 տարի, ինչն այն դարձնում է ամենահին պատմական վկայությունը հաց թխելու մշակույթի գոյության մասին: Ավելի վաղ կարծիք կար, որ մարդիկ հաց թխել սկսել են գյուղատնտեսության զարգացմանը զուգահեռ, որն ավելի ուշ է տեղի ունեցել:
Սննդամթերքի մնացորդները հայտնաբերվել են օվալաձև քարե կառույցի տարածքում, որի կենտրոնական հատվածն իրենից ջեռոց է ներկայացնում, որը կառուցել են մ.թ.ա. 12.5-9.5 հազար թվականներին ապրած մարդիկ:
Գիտնականների խոսքով՝ մարդիկ սկսել են հաց թխել գյուղատնտեսական մշակույթի առաջացումից առնվազն 4000 տարի առաջ:
