Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Իսպանական կղզիների ափերը հեղեղվել են ցունամիի պատճառով (տեսանյութ)

0

Մեկուկես մետրանոց ցունամի է բարձրացել Իսպանիայի Մայորկա և Մենորկա կղզիների լողափերին:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հրապարակված տեսանյութում տեսանելի է, որ տարերային աղետի հետևանքով բազմաթիվ ափամերձ բարեր հեղեղվել են, հարակից փողոցները նույնպես ջրով են լցվել: Կադրում հայտնվել են տեղաբնակները, որոնք փորձում են փրկել իրենց նավակները:

Աղբյուրի տվյալներով՝ ջրի հզոր հոսքը կտրել է պարանները, որոնցով կապված է եղել պատմական առագաստանավը, որն օգտագործում է Մայորկայի կառավարությունը: Այն հայտնվել է ծովի ջրերում, և նավաստիներն ստիպված են եղել հետ բերել այն նավահանգիստ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մայորկայի իշխանությունները տեղի բնակիչներին արգելել են վարձով տուն տրամադրել զբոսաշրջիկներին:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *