Աղբյուր. «Ռեալը» համաձայնության է հասել «Չելսիի» հետ դարպասապահի հարցով
Մադրիդի «Ռեալը» շարունակում է ջանք չխնայել նոր դարպասապահ ձեռք բերելու հարցում:
Բավականին երկար ժամանակ է «արքայական» ակումբը հետաքրքրված է «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի ծառայություններով: «RMC Sport»-ը հայտնում է, որ իսպանական և անգլիական ակումբները համաձայնության են հասել:
Աղբյուրը նշում է, որ Կուրտուայի տեղափոխության համար «Ռեալը» 35 միլիոն եվրո կվճարի: Բելգիացին կկնքի 4 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Կուրտուան ճանաչվել է ԱԱ-2018-ի լավագույն դարպասապահ:
