Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն ազատվել է աշխատանքից

0

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելի ընկերներ, այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի պաշտոնից։ Ուրախ եմ, որ լավ թիմում եմ աշխատել։ Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, 《Աշտարակ կաթի》և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։ Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք...

Հ.Գ. խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»,-գրել է նա:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *