Կայացել է սեմինար Երևանի «Petrosyan Dojo MMA fight club»-ում
«Petrosyan Dojo MMA fight club»-ում կայացել է սեմինար, որն անցկացրել է «Wing-jitsu» ձևի հիմնադիր Յուրի Իսախանյանը:
Կայացած ծավալուն սեմինարին ներկա են եղել ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները:
Մոտ 2 ժամ տևած սեմինարին մասնակցել են հետևյալ անձինք իրենց թիմերով. «Տորք» թաեքվանդոյի ակումբի նախագահ Արսեն Ավետիսյանը, Հայաստանի սև գոտիների միության նախագահ Սեյրան Սարոյանը, Հայաստանի այկիդո այկիկայ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը, Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը, ռազմական թաեքվանդոյի, հապկիդոյի, բրազիլական ջիու-ջիթսուի հիմնադիր Վահան Թադևոսյանը, Հայաստանի յոհայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:
Armsport.am-ի հետ զրույցում «Petrosyan Dojo MMA fight club»-ի նախագահ Աշոտ Պետրոսյանը խոսել է սեմինարի մասին.
«Կարծում եմ՝ սեմինարը լավ անցավ: Ես միշտ աշխատում եմ իրավիճակը գնահատել ճիշտ: Յուրի Իսախանյանին մեր երկրում քչերն են ճանաչում. նա ներկայացրեց իր ոճը, ինչը տարբեր մարտարվեստների դպրոցներում հետաքրքրություն առաջացրեց: Վստահ եմ, մասսայականությունը ավելի կտարածվի: Դիպլոմ ստացա Իսախանյանի կողմից՝ «cempo» սև գոտու. սա տրվում է մեկից ավելի ոճերի (իմ պարագայում՝ բռնցքամարտ, քիքբոքսինգ, ջիու-ջիթսու, այկիդո, հապկիդո) վարպետներին:
Առաջիկայում նախատեսում ենք նոր սեմինարներ: MMA-ի մրցումներ են լինելու Արցախում:
Նշեմ, որ այժմ ակումբում մարզվում են մոտ 100 սաներ»:
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին է պատկանում բացառիկ ռեկորդ. նա 13 ժամում հատել է Սևանա լիճը՝ լողալով 55 կմ. տեսանյութը՝ այստեղ: