Добавить новость
smi24.net
World News
Июль
2018

«Ելք» դաշինքի ձևաչափով Երևանի ավագանու ընտրություններին հանդես գալու հարցը քննարկման փուլում է. Տիգրան Ավինյան

0

Վերջնական որոշում կայացնելուց առաջ դեռևս քննարկումների մեկ փուլ ունենալու ենք. ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ըստ նրա՝ քննարկումներն արժեքավոր էին, լսել են Երևանի քաղաքապետի պաշտոնում ինքնաառաջադրված երկու թեկնածուների՝ քաղաքի զարգացման վերաբերյալ ունեցած պատկերացումները և հաջորդ փուլին արդեն լսելու են մյուս  թեկնածուներին նույնպես, հարցեր տալու և ըստ այդմ էլ կայացնելու որոշում:  

«Հիմնականում ամեն թեկնածու իր պատկերացումներն էր ներկայացնում քաղաքի զարգացման տեսլականի վերաբերյալ, կոնկրետ դրույթների վերաբերյալ: Շատ ընդարձակ քննարկում էր, հարցուպատասախանի ֆորմատ նույնպես կար: Հիմնական ծրագրային դրույթների վրա ենք ուշադրություն դարձնում»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է՝ թեկնածուները վարչության պահանջներին չբավարարեն, Տիգրան Ավինյանն ասաց, որ դեռևս թեկնածուների առաջադրման ժամանակ կա, հետևապես կարող են ունենալ նոր թեկնածուներ ևս:

Իսկ թե ինչպես կմասնակցեն՝ դաշինքով, թե առանց, Տիգրան Ավինյանը նշեց, որ «Ելք» դաշինքի ձևաչափով հանդես գալու հարցը քննարկման փուլում է: «Հստակ պատասխան տալ չեմ կարող»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՔՊ–ի՝ Երևանի քաղաքապետի 4 թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը, Հայկ Մարությանը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *