Добавить новость
smi24.net
World News
Сентябрь
2018

46 թիմ 10 քաղաքից. կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի առաջին հայալեզու առաջնությունը

0

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Գիտակների հայկական ասոցիացիայի» աջակցությամբ կայացավ Հայաստանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջին հայալեզու առաջնությունը:

Հարցերի փաթեթի հեղինակն էր Հարություն Արզումանյանը (Երևան): Հարցաշարն ընդգրկում էր 45 հարց։

Առաջնությունն անցկացվում էր միաժամանակյա ռեժիմով՝ ՀՀ և ԱՀ 4 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Կապանում և Ստեփանակերտում։

Առաջնությանը մասնակցեցին 46 թիմեր՝ ՀՀ և ԱՀ 10 քաղաքներից՝ Երևանից, Վաղարշապատից, Եղվարդից, Հրազդանից, Գյումրուց, Իջևանից, Նոյեմբերյանից, Կապանից, Գորիսից և Ստեփանակերտից։  
Առաջնությանը լավագույնս հանդես եկան երևանյան թիմերը։ Հայաստանի առաջին հայալեզու առաջնության հաղթող դարձավ «Առագաստ» թիմը։

Մրցանակային եռյակում տեղ գտան նաև «НУИХ» և «Anfield» թիմերը։

Ոչ երևանյան թիմերի մեջ լավագույն արդյունքը գրանցեցին Գյումրու «Պոլիտեխ» և Ստեփանակերտի «Վարանդա» թիմերը։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *