Добавить новость
smi24.net
World News
Ноябрь
2018

Կառավարությունն առաջարկում է մեկ տարով երկարաձգել աշխատանքային գրքույկները թվայնացնելու գործընթացը

0

ԱԺ արտահերթ նիստում քննարկման ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը նշեց, որ գործող նախագծով ժամանակին սահմանվել է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս  շրջանառությունից, և գործատուները 2 տարվա ընթացքում հանձնում են կառավարման լիազորված մարմնին, որը սկանավորում է և վերադարձնում գործատուին աշխատակցին վերադարձնելու համար:

Ըստ փոխնախարարի՝ այդ գործընթացն արդեն պետք է ավարտված լիներ, մինչդեռ այս պահին դեռևս 550 000 աշխատողի գրքույկի սկանավորման փոխարեն թվայնացվել է դեռևս 270 հազարը: «Առաջարկվում է խնդրո առարկա հանդիսացող ժամկետը երկարաձգել մեկ տարով, որպեսզի գրքույկները վերադարձվեն գործատուներին»,-ասաց նա: 















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *