Добавить новость
smi24.net
World News
Ноябрь
2018

Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով. Նիկոլ Փաշինյան

0

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հրապարակում ելույթ ունեցավ՝ նշելով, որ վարչապետները, կառավարությունները, Ազգային ժողովներն անցողիկ են, մնայունը քաղաքացինն է:

«Ժողովուրդը քաղաքական առումով հաղթել է, բայց ժողովուրդը խնդիր ունի իրեն հաղթած զգալ նաև տնտեսական առումով, և մենք ասում ենք, որ քաղաքական այս հեղափոխությանը պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ հեղափոխությունը ոչ թե այն ժամանակ տեղի ունեցավ, որ ինքը կամ իր թիմը քայլ արեցին, այլ եղավ, երբ հավաքվածներից յուրաքանչյուրն իր քայլը արեց:

«Հեղափոխությունը մենք չենք արել, այլ դուք եք արել, սա ձեր հաղթանակն է, մենք ընդամենը ուրախ ենք, որ պատիվ ենք ունեցել ծառայել ձեր հաղթանակին: Ես միշտ իմ քաղաքական առաքելությունը համարել եմ ծառայելը և ասում եմ, որ մեծագույն առաքելությունը հող դառնալն է մեր ժողովրդի ոտքերի տակ, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա, ուղղեն իրենց մեջքը և պարզ ճակատով, հպարտ քայլեն դեպի հզոր պետություն:

Ես եկել եմ ձեզ ասելու, որ այլևս չհավատաք նրանց, ովքեր փորձում են համոզել, որ մենք փոքր անօգնական խեղճ ժողովուրդ ենք»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մենք դեռևս փոքրաթիվ ժողովուրդ ենք, բայց մեծ ժողովուրդ ենք և լինելու ենք մեծ ժողովուրդ, քանի որ մեր հոգին հզոր ու անկոտրում է:

«Մենք կարողացել ենք այնպես անել, որ այսօր աշխարհի ցանկացած անկյունում Հայաստան ասելիս հասկանում են հզոր, հպարտ ժողովուրդ, որ առանց մի զոհի կարողացել է անել մի բան, որ ուրիշ երկրներ արել են տասնյակ հազար զոհերով, իրար մորթելով, կոտորելով: Պետք չի, որ դուք հավատաք մեզ, մեր խնդիրն է, որ դուք հավատաք ձեզ, ձեր աշխատասիրությանը, ձեր հզորությանը, քանի որ դուք հզոր եք»,-ասաց նա և նշեց, որ  ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի:

«Մենք ասում ենք, որ ՀՀ-ն այլևս աղքատության երկիր չէ, հարստության երկիր է, մենք հնարավորություն ենք ստեղծելու, որ ՀՀ քաղաքացին հարստանա և հարստացնի»,-ասաց նա և նշեց, որ մենք փոքրաթիվ ենք, բայց մենք այլևս չենք քչանալու, մենք շատանալու ենք:

«Մենք այլևս չենք ասելու`մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մենք ասելու ենք` մենք շատ ենք, և մեզ հայ են ասում, մենք հզոր ենք, և մեզ հայ են ասում, մենք հաղթող ենք և հայի, Հայաստանի անունը ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամսվա, տարվա հետ ավելի ու ավելի բարձր է հնչելու ողջ աշխարհում, որովհետև մենք Նարեկացու, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի, Հովհաննես Թումանյանի ժողովուրդն ենք:

Մենք հոգնել ենք կորցնելուց, հայրենիք, երկիր կորցնելուց, իրար կորցնելուց, իրար սերը և հարգանքը կորցնելուց, մենք այլևս ձեռք ենք բերելու նոր նվաճումներ, և դրա համար հարկավոր է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը գիտակցեք ձեր ուժը, հզորությունը»,-ասաց նա:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *