Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2018

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է

0

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին, 00:00-ի դրությամբ Հայաստանի  տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Ալագյազ, Ծիլքար գյուղերում, Երևան-Սևան, Վայք-Ջերմուկ, Սոթք-Քարվաճառ, Սևանի թերկաղզուց Դիլիջանի թունել, Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ձյուն է տեղում:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: 















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *