Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
Այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նշվում է, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն): Բացի այդ, այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նաև 2 վագոն՝ Ռուսաստանից 135 տոննա պարարտանյութով, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով: Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան...
