Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2019

ԱՊԼ․ Ման․ Սիթին հաղթեց Լեսթերին․ աղվեսները չէին պարտվել հոկտեմբերի 5-ից

0

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Մանչեսթեր Սիթի» – «Լեսթեր» հանդիպումը։

Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին։ «Աղվեսներին» առաջ մղեց Ջեյմի Վարդին։ Մինչ ընդմիջման գնալը «Ման․ Սիթին» ոչ միայն հավասարեցրեց հանդիպման հաշիվը, այլ նաև առաջ անցավ։ Նախ աչքի ընկավ Ռիյադ Մահրեզը, իսկ հետո՝ Իլկայ Գյունդողանը։

Երկրորդ կեսում «Սիթին» մեծացրեց իր առավելությունը։ 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը։ Գվարդիոլայի թիմը հաղթեց 3-1 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Ման․ Սիթին» վաստակած միավորների քանակը հասցնում է 38-ի ու ընդամենը մեկ միավորով է հետ մնում երկրորդ տեղով ընթացող «Լեսթերից»։

The post ԱՊԼ․ Ման․ Սիթին հաղթեց Լեսթերին․ աղվեսները չէին պարտվել հոկտեմբերի 5-ից appeared first on ԳԱԼԱ.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *